lratvakan.am-Ախալցխան այսօր կորցնում է իր հայկական դիմագիծը: Այն ամենակարևոր հայկական կենտրոններից է եղել մշակութային և գիտական կյանքով: Հայկական Ախալցխան այսօր հոգևարքի մեջ է, և մեզանից յուրաքաչյուրը պետք է ջանք ու եռանդ չխնայի, որպեսզի Ախալցխայի հայկական դիմագիծը պահպանվի՝ վերակառուցվի հայկական թաղամասը: Պետք է տեր կանգնել հայ ազգին Շառլ Ազնավուր, Լուսինե Զաքարյան, պրոֆեսոր Հակոբ Մանանդյան, լեզվաբան Մալխասյանց պարգևած հանճարածին բնօրրանին, որպեսզի այն այսօր չամլանա և շարունակի հանճարներ պարգևել հայ ժողովրդին: