Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնել է Թել Ավիվ, հանդիպել ՀԱՄԱՍ-ի գործողությունների հետևանքով զոհված ֆրանսիացիների ընտանիքներին։ Մակրոնին ընդունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Ֆրանսիայի ղեկավարը մտադիր է քննարկումներ անցկացնել նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։
Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետը հայտարարել էր, որ Փարիզը հանդես է գալիս սեփական պետություն ունենալու՝ պաղեստինցիների իրավունքի ճանաչման և Իսրայելի համար անվտանգության երաշխիքների օգտին: Էլիզաբեթ Բորնը նաև կոչ է արել մեկտեղել ջանքերը՝ կանխելու հակամարտության տարածումը: