Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մեկնել է Բաքու՝ հետևելու «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը: Այն մեկնարկել է երեկ և ընթանում է Բաքվում, Նախիջևանում և Լեռնային Ղարաբաղում:
Զորավարժություններին հետևում են նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Տաջիկստանի ռազմական գերատեսչության ղեկավար Շերալի Միրզոն, Ղազախստանի պաշտպանության նախարարության ռազմական կրթության վարչության պետ Ժումաբեկ Ահմետովը և Ուզբեկստանի մարտական պատրաստության գծով պաշտպանության փոխնախարար Քադիր Տուրսունովը: