ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը Վրաստանում:
«Ցանակացած շփում, որը նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության և գրգռվածության թուլացմանը, մենք միայն ողջունում ենք: Հիմք ենք ընդունում այն, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը եռակողմ հայտարարությունների համալիրն է, որոնք ընդունվել են 2020-2022 թթ.: Այն ենթադրում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքում, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում, սահմանների սահմանազատում, քաղաքացիական հասարակության երկխոսություն և այլն»,- ասել է Զախարովան:
Նա վերահաստատել է, որ մոտ ժամանակներս Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը: