Միրզոյանը երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր է փոխանակել Կոլոննայի և Իդալգոյի հետ

Միրզոյանը երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր է փոխանակել Կոլոննայի և Իդալգոյի հետ



Փարիզի Խաղաղության 6-րդ համաժողովի շրջանակում հնարավորություն ունեցա հակիրճ մտքեր փոխանակել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ՝ X-ի իր էջում գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնված օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերը մեր մշտական քաղաքական երկխոսության մաս են կազմում»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը: