Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրան մաղթել հաջողություններ, բեղմնավոր աշխատանք ու ձեռքբերումներ կարևոր առաքելության մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-վրացական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցերի: Կողմերը համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի պահպանել և բազմապատկել այն բոլոր ձեռքբերումները, որոնք առկա են հայ-վրացական համագործակցության օրակարգում: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը։