Չինաստանի և Եվրամիության հարաբերությունները կարևոր են գլոբալ խաղաղության և կայունության համար. Սի Ծինփին

Չինաստանի և Եվրամիության հարաբերությունները կարևոր են գլոբալ խաղաղության և կայունության համար. Սի Ծինփին



Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին:
«Չինաստանը և Եվրամիությունը պետք է ամրապնդեն փոխադարձ քաղաքական վստահությունը և կանխեն արտաքին միջամտությունը համատեղ երկկողմ փոխգործակցության մեջ»,- հայտարարել է Չինաստանի ղեկավարը։
Նա հավելել է, որ Չինաստանի և Եվրամիության հարաբերությունները կարևոր են գլոբալ խաղաղության, կայունության և բարգավաճման համար:

«Չինաստանը և ԵՄ-ն պարտավոր են ապահովել ավելի մեծ կայունություն աշխարհի համար, ավելի ուժեղ խթան զարգացման համար և ավելի շատ ոգեշնչում և աջակցություն գլոբալ կառավարմանը»,- հայտարարել է Սին: