Հանրապետության նախագահը կմասնակցի Արգենտինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Հանրապետության նախագահը կմասնակցի Արգենտինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը



Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 9-12-ը աշխատանքային այցով գտնվելու է Արգենտինայի Հանրապետությունում։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Այցի ընթացքում նախագահը մասնակցելու է Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության հանդիսավոր արարողությանը։

Այցի ընթացքում նախատեսվում են նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները Արգենտինայի բարձր ղեկավարության և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։