Լրագրողների պաշտպանության կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին

Լրագրողների պաշտպանության կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին

Լրագրողների պաշտպանության կոմիտեն դատապարտել է Turan անկախ լրատվական գործակալության տնտեսական խմբագիր Հաֆիզ Բաբալիի ձերբակալությունը և կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել նրան և ձերբակալված մյուս լրագրողներին։
Բաբալին ձերբակալվել է երեկ Բաքվում: Իրավապահները խուզարկել են լրագրողի բնակարանը, առգրավել համակարգիչը, բջջային հեռախոսը և փաստաթղթեր, որից հետո նրան տեղափոխել ոստիկանական բաժանմունք։
Լրատվամիջոցները գրում են, որ Բաբալիի ձերբակալությունը կապված է Abzas Media-ի գործի հետ, որի շրջանակում ավելի վաղ ձերբակալվել էին Ալիևների կոռուպցիոն գործարքները հետաքննող լրագրողներ: