Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է նոր օրենք, որը փոփոխություններ է մտցնում «Վրաստանի քաղաքացիության մասին» օրենքում:
Փոփոխությունների համաձայն ՝ Վրաստանի քաղաքացիության պահպանման համար դիմումներ ներկայացնելու ժամկետը երկարացվել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Այլ երկրների քաղաքացիություն ձեռք բերած Վրաստանի քաղաքացիները կկարողանան մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը հայց ներկայացնել վրացական քաղաքացիությունը պահպանելու համար: