Հարավային Կորեան և ԱՄՆ-ը համատեղ զորավարժություններ են անցկացնում Հյուսիսային Կորեայի հետ սահմանի մոտ

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը համատեղ զորավարժություններ են անցկացնում Հյուսիսային Կորեայի հետ սահմանի մոտ



Հարավային Կորեան և ԱՄՆ-ը համատեղ զորավարժություններ են անցկացնում Հյուսիսային Կորեայի հետ սահմանի մոտ, որպեսզի բարձրացնեն իրենց համատեղ մարտունակությունը՝ հայտնել են հարավկորեական լրատվամիջոցները:
Զորավարժությունները կավարտվեն հունվարի 5-ին: Նշվում է, որ դրանք ուղղված են Հյուսիսային Կորեայի կողմից ռազմական սպառնալիքին դիմակայելու համատեղ օպերատիվ կարողությունների ամրապնդմանը։

Զորավարժություններին ներգրավված է սպառազինության 110 համակարգ՝ Հարավային Կորեայից և ԱՄՆ-ից: Մարզումները ներառում են օդային հարված իմիտացիոն թիրախներին, տանկային հրաձգություն և հակաօդային պաշտպանություն։ Հարավկորեացի զինվորականներն այս շաբաթ արդեն մի շարք ուսումնական հրաձգություններ և այլ զորավարժություններ են անցկացրել: