Կովկասյան տարածաշրջանին ոչ թե հակամարտություն, այլ բարեկամություն և համագործակցություն է անհրաժեշտ. Գյուլեր

Կովկասյան տարածաշրջանին ոչ թե հակամարտություն, այլ բարեկամություն և համագործակցություն է անհրաժեշտ. Գյուլեր

Թուրքիան Ադրբեջանի հետ միասնական է վշտի և ուրախության մեջ՝ հայտարարել է պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Kriter ամսագրի հետ հարցազրույցում:
«Մեր ռազմավարական դաշնակցության ամրապնդման և համագործակցության խորացման ուղղությամբ համատեղ ջանքերը հաջողությամբ շարունակվում են։ Պաշտպանական արդյունաբերության և ռազմական համագործակցության գլխավորությամբ՝ մեր անքակտելի համերաշխությունն է՛լ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար անդադար աշխատում ենք»,- ասել է Գյուլերը:
Նրա խոսքով՝ Կովկասյան տարածաշրջանին արդեն ոչ թե հակամարտություն, այլ բարեկամություն և համագործակցություն է անհրաժեշտ։
«Կովկասում անվտանգության և անդորրի հաստատումն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ և մնայուն խաղաղության պայմանագրի միջով։ Աջակցում ենք դրան ուղղված անկեղծ ջանքերին, ցանկանում ենք, որ պահ առաջ դրականորեն հանգուցալուծվեն»,- ասել է թուրք նախարարը։
Նա գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մեծացմանն ուղղված քայլերի կապակցությամբ: