Ախալցխայում, ամանորյա արջուկ զարդարանքն այրելու փաստի կապակցությամբ, ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով, որը նախատեսում է գույքի վնասում կամ ոչնչացում։
Ամանորյա դեկորացիան վառվել է դեկտեմբերի 29-ին համերգի ժամանակ։ Սպասում ենք Ախալցխայի քաղաքապետարանից տեղեկությունների՝չկա՞ արդյոք գնված դեկորների երաշխավորման ժամկետ ։
Հիշեցնենք, որ Ախալցխայի քաղաքապետարանը ամանորյա երկու արջ դեկորների վրա ծախսել է 17 հազար լարի։