Հունվարի 8-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը։
ԱՄԷ նախագահին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Յալչին Ռաֆիևը, պաշտոնատար այլ անձինք։
Այցի մանրամասները դեռևս հայտնի չեն: Ադրբեջանական լրատվամիջոցները միայն գրել են, որ ԱՄԷ նախագահին ընդունելու է Իլհամ Ալիևը: