Վրաստանը շատ սերտ և գործընկերային հարաբերություններ ունի հարևան Ադրբեջանի և Հայաստանի հետ. Ղարիբաշվիլի

Վրաստանը շատ սերտ և գործընկերային հարաբերություններ ունի հարևան Ադրբեջանի և Հայաստանի հետ. Ղարիբաշվիլի



Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկման ժամանակ նշել է, որ Վրաստանը շատ սերտ և գործընկերային հարաբերություններ ունի հարևան Ադրբեջանի և Հայաստանի հետ։
«Ես միջնորդության փորձ եմ ունեցել երկու տարի առաջ։ Մենք ունեցանք հաջող միջնորդություն, երբ Ադրբեջանը ազատ արձակեց 15 բանտարկյալի, իսկ Հայաստանը Ադրբեջանին տվեց ականապատ տարածքների քարտեզներ։ Դա հաջող փորձ էր։ Բայց սա շատ բարդ իրավիճակ է։ Մենք հասկանում ենք, որ այս տարածաշրջանում շատ խաղացողներ կան»,- նշել է Ղարիբաշվիլին:
Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ մակարդակով երկխոսությունը ճիշտ ճանապարհ է գործընթացի արդյունավետության տեսանկյունից:

«Ես իսկապես հույս ունեմ, որ նրանք շուտով լուծում կգտնեն և կստորագրեն խաղաղության պայմանագիր»,- ասել է Ղարիբաշվիլին։