Ուկրաինայի նախագահն ընդունել է Լեհաստանի վարչապետին: Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ Վարշավան ռազմական աջակցության նոր փաթեթ կտրամադրի Կիևին։ Նրա խոսքով՝ քննարկվել է նաև զենքի համատեղ արտադրության հեռանկարը:
Տուսկն էլ հայտարարել է, որ Լեհաստանը միանում է Ուկրաինայի համար «անվտանգության երաշխիքների» մասին G7 հռչակագրին։ Վարչապետը վստահեցրել է՝ Վարշավան նաև լիովին կաջակցի Եվրամիությանն Ուկրաինայի արագ անդամակցությանը։
Մանրամասները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: