Ինչպես տեղեկացրել էինք, Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում այսօր գիշերը կանգեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ։
Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ։ Այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հայելյալ հայտարարություններով։
Ավտոբուսում եղած բոլոր ուղևորները հարցաքննվում են։
Վերին Լարսում գտնվող՝ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները ՀՀ քաղաքացիներին տրամադրել են սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։
Դիվանագետները տեղում անում են հնարավոր ամեն ինչ՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն արագացնելու նպատակով։