Ո՞վ կարող է ստանալ Վրաստանի քաղաքացիություն պարզեցված ձևով |

Ո՞վ կարող է ստանալ Վրաստանի քաղաքացիություն պարզեցված ձևով |

Քաղաքացիությունը ենթադրում է մարդու և պետության իրավահարաբերություն, որը նրան տալիս է սոցիալական, տնտեսական, քաղաքական իրավունքներ։ Սակայն, միևնույն ժամանակ, այն սահմանում է որոշակի պարտավորություններ։
Որպես կանոն, Վրաստանի քաղաքացիություն ստանում են  տվյալ երկրում ծնվողները  և հպատակագրման միջոցով (տրվում է օտարերկրացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին), որն ունի իր ընթացակարգերը։
Հնարավոր է  նաև պարզեցված ձևով ստանալ Վրաստանի քաղաքացիություն։  Սա վերաբերվում է այն անձին, ով ամուսնացած է Վրաստանի քաղաքացու հետ եւ վերջին 5 տարիներին օրինական հիմունքներով շարունակաբար բնակվում է Վրաստանում մինչև Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմելը և բավարարում է հետևյալ պահանջները՝
ա․ եթե սահմանված մակարդակի տիրապետում է պետական լեզվին,
բ․ սահմանված մակարդակի ծանոթ է վրաստանի պատմությանը  եւ  արդարադատության հիմնական հիմունքներին։
Քաղաքացիության հարցերով զբաղվող հանձնաժողովի  կողմից անձի գիտելիքները  գնահատելուց հետո, նա կարող է դիմել  Վրաստանի արդարադատության տուն պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու հարցը քննարկելու համար։  Անձի Վրաստանից դուրս գտնվելու դեպքում՝  նա կարող է դիմել արտերկրում Վրաստանի համապատասխան դիվանագիտական ​​ներկայացուցչություն կամ հյուպատոսարան։
 Ծառայության պայմաններն և վճարներն հետևյալն են․
60 օրում՝ 130 լարի,
40 օրում՝ 260 լարի,
20 օրում՝ 390 լարի։