ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան:
Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին: 
Հունվարի 26-ին կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում

Տպել    |  In English  |  На русском  |  باللغة العربية |  AMP Տարբերակ