Մոսկվայի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի շրջանակում Եվրամիությունն առաջարկում է սահմանափակումներ կիրառել շուրջ 55 ընկերությունների և ավելի քան 60 ֆիզիկական անձանց դեմ՝ հայտնում է Bloomberg-ը:
Նշվում է, որ պաժամիջոցներն ուղղված են լինելու զենքի արտադրությամբ զբաղվող անհատների և ընկերությունների դեմ, որոնք արտադրում են այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք օգտագործվում են ռուսական ռազմական ընկերությունների կողմից սպառազինությունների ստեղծման համար:
Առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել նաև բեռնափոխադրող ընկերությունների դեմ, որոնք ապահովում են Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զինամթերքի տեղափոխումը:
Պատժամիջոցների այս փաթեթը կլինի 13-րդը Ռուսաստանի ռազմական գործոության մեկնարկից հետո: