Ախալցխայի շրջանի Կլդե գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժել է մի կին

Ախալցխայի շրջանի Կլդե գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժել է մի կին

Այսօր՝ փետրվարի 22-ին, հրդեհ է բռնկվել Ախալցխայի շրջանի Կլդե  գյուղի բնակելի տանը։ Արդյունքում միջին տարիքի կինը դեմքի եւ ձեռքերի այրվածքներ է ստացել, սակայն  նա հրաժարվել է տեղափոխվել  հիվանդանոց։
Այրվել է առաջին հարկի երկու սենյակ։ Այն հանգցվել է հարևանների օգնությամբ։
Տան սեփականատիրոջ՝ Բիճիկո Կուրտանիձեի խոսքերով՝  հրդեհը բռնկվել է  մոմ վառելուց։