Զախարովան՝ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների հեռացման վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

Զախարովան՝ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների հեռացման վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե ռուս սահմանապահները պետք է հեռանան «Զվարթնոց» օդանավակայանից։
«Սա մենք համարում ենք պաշտոնական Երևանի ներկայացուցիչների անբարյացակամ պահվածքի ևս մեկ օրինակ, թեև այնքան էլ պարզ չէ, թե որքանով է Ազգային ժողովի նախագահը պատասխանատու իր բարձրացրած թեմաների համար։ Հայաստանի իշխանություններից այս առնչությամբ ոչ մի հարցում չենք ստացել։
Մենք հասկանում ենք, որ «Զվարթնոցի» հետ կապված պատմությունը բխում է ռուս Դմիտրի Ստրոկովի շուրջ ավելի վաղ արված ակնարկներից: Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ այս համատեքստում Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից ոչ մի անօրինական գործողություն չի կատարվել։ Մենք միշտ գործում ենք ինքնիշխան պետությունների ազգային օրենսդրությանը համահունչ»,- ասել է Զախարովան։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին