Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար: Այդ մասին հայտնել են ԱՄՆ պետդեպից:
«Հայաստանի հարցով` բյուջեն ենթադրում է 52 միլիոն դոլար»,- լրագրողներին հայտնել է պետքարտուղարության ներկայացուցիչը` պատասխանելով Հայաստանում տնտեսության ու ժողովրդավարության ամրապնդմանն նպատակով նախատեսված գումարի չափի մասին հարցին: