Մարտի 12-ին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը ուկրաինական 25 անօդաչու թռչող սարք է խոցել: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
Գերատեսչության տվյալով՝ թիրախում են հայտնվել Մոսկվայի, Լենինգրադի, Բելգորոդի, Կուրսկի, Բրյանսկի և Տուլայի շրջանները։ Հայտնի է նաև Վորոնեժում ԱԹՍ-ի խոցման մասին:
Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ Օրյոլում էլ անօդաչուն հարվածել է նավթի պահեստի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Հարակից շենքերի բնակիչները տարհանվել են:
Նիժնի Նովգորոդի շրջանի վառելիքաէներգետիկ օբյեկտում ԱԹՍ-ի հարվածից ևս հրդեհ է բռնկվել: