Ռուսաստանը Հայաստանից ծանուցում է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին՝ լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Գերատեսչությունների գծով այժմ շփումներ են ընթանում։ Ավելին ես հիմա չեմ կարող ասել»,- հավելել է Պեսկովը:
Նա նշել է, որ շփումները կշարունակվեն բոլոր մակարդակներում:
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին