Իսրայելական կողմը հայտնել է, որ ՑԱՀԱԼ-ը հարվածել է Լիբանանի հարավային շրջաններին՝ այդպիսով պատասխանելով «Հեզբոլլահ»-ի կողմից Գոլանի բարձունքների թիրախավորմանը:
ԶԼՄ-ները հայտնում են, որ ավելի վաղ ՑԱՀԱԼ-ը հարվածել էր Լիբանանի տարածքին, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:
Իսրայելական ուժերը նաև զորաշարժեր են իրականացնում Հորդանան գետի Արևմտյան ափին: Պաղեստինյան լրատվամիջոցների տվյալով՝ պաղեստինցիների շրջանում կան զոհեր:
Գազայի հատվածում էլ զոհերի թիվն աճում է, այն հատել է 31 000-ը: 72 000-ից ավելի խաղաղ բնակիչ վիրավորվել է: