ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ փետրվարի 9-ին, ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, հրամանագիր է ստորագրել, որով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օր է նշանակել 2020թ. ապրիլի 5-ը, այս մասին տեղեկացնում է armtimes.com կայքը։ Այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Նշենք, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումն ԱԺ-ն ընդունել էր 2020թ. փետրվարի 6-ին: Փետրվարի 7-ին այն Ազգային ժողովի նախագահի կողմից ներկայացվել էր նախագահին: