ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ողջունել է ՆԱՏՕ- Հայաստան գործընկերությունը

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ողջունել է ՆԱՏՕ- Հայաստան գործընկերությունը



ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հայաստան կատարած այցին:
«Ուրախ եմ տեսնել, որ Ենս Ստոլտենբերգը Երևանում վերահաստատում է ՆԱՏՕ-ի ու Հայաստանի միջև գործընկերությունը և ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Մենք պետք է շարունակենք աշխատել այդ հարաբերություններն ամրապնդելու, Հայաստանի և Արևմուտքի միջև համագործակցությունն ընդլայնելու և Կովկասում կայունություն ապահովելու ուղղությամբ»,- գրել է Ֆրենկ Փալոնը: