Մարտի 20-ին ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել՝ նվիրված Երջանկության միջազգային օրվան։ Այն ներկայացնում է 2023 թվականի աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը։
Ֆինլանդիան յոթերորդ անգամ անընդմեջ զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Երկրորդ տեղում Դանիան է, երրորդում՝ Իսլանդիան: Նրանց հաջորդում են Շվեդիան, Իսրայելը, Շվեյցարիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան և Ավստրալիան:
Երջանկության վերաբերյալ զեկույցը հրապարակվում է 2012 թվականից։ Գնահատման համար հաշվի են առնվում՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, սոցիալական աջակցության մակարդակը, կյանքի տևողությունը, կոռուպցիայի մակարդակը, քաղաքացիական ազատությունների հանդեպ հարգանքը և աշխատանքի անվտանգությունը:
Ըստ այս պարամետրերի՝ Հարավային Կովկասի երկրներից Հայաստանը զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը, Վրաստանը՝ 91-րդ, Ադրբեջանը՝ 101-րդ:
Ռուսաստանը 72-րդ տեղում է, Ուկրաինան՝ 105-րդ, Թուրքիան՝ 98-րդ, Իրանը՝ 100-րդ տեղում։
Ամենադժբախտ երկիրն Աֆղանստանն է, որը զբաղեցնում է ցուցակում ամենավերջին՝ 143-րդ հորիզոնականը՝ Լիբանանից հետո: