Ալիև – Լայեն զրույցի ընթացքում անդրադարձ է եղել վաղը կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպմանը

Ալիև – Լայեն զրույցի ընթացքում անդրադարձ է եղել վաղը կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպմանը



Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ֆոն դեր Լայենը X-ի միկրոբլոգում գրել է, որ Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկվել են ԵՄ-Ադրբեջան կարևոր հարաբերությունները՝ կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համատեքստում:
Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ անդրադարձ է եղել նաև վաղը նախատեսված Փաշինյան-Լայեն-Բլինքեն հանդիպմանը: Իլհամ Ալիևը հայտնել է ադրբեջանական կողմի դիրքորոշումը և նշել տարածաշրջանային ներառականության կարևորությունը։