Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում իրավիճակը լարվել է ապրիլի լույս 28-ի 29-ի գիշերը: Խորհրդարանի շենքի մոտ շարունակվել են բազմահազարանոց ցույցերն ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի, հայտնում է BBC-ն։
Մի քանի հարյուր ոստիկաններ մահակներով և պղպեղի սփրեյով սկսել են բերման ենթարկել ցուցարարներին։ Նրանց թվում է Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին:
Իշխանությունները մտադիր են լրացուցիչ հատուկջոկատայիններ և ոստիկանական ուժեր տեղակայել տարածքում։ Գործակալությունը պարզաբանում է, որ ապրիլի 29-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում է հանրահավաք անցկացնել՝ ի պաշտպանություն օրենքի, և այդ նպատակով բեմ է պատրաստել Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնական Ռուսթավելու պողոտայում: