Թուրքիայի առևտրի նախարարությունը հաստատել է Իսրայելի հետ առևտրի ամբողջական դադարեցումը: Ավելի վաղ այդ մասին հայտնել էր Bloomberg գործակալությունը:
Պաշտոնական տվյալով՝ սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի հայտարարել Գազայի հատվածում հրադադարի մասին և չի ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունը:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալով՝ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականին կազմել է 6,8 մլրդ դոլար, որից 76%-ը կազմել է արտահանումը Թուրքիայից:
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին