ԱՄՆ պետքարտուղարության խորհրդականին իմ դժգոհությունն եմ հայտնել Վրաստանում հեղափոխության փորձերին աջակցելու համար. Կոբախիձե

ԱՄՆ պետքարտուղարության խորհրդականին իմ դժգոհությունն եմ հայտնել Վրաստանում հեղափոխության փորձերին աջակցելու համար. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության խորհրդական Դերեկ Շոլեի հետ:
«Իմ անկեղծ դժգոհությունն եմ հայտնել 2020-2023 թվականներին ԱՄՆ նախկին դեսպանի կողմից հեղափոխության երկու փորձին աջակցելու և արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող ՀԿ-ների միջոցով իրականացված հեղափոխության փորձերի կապակցությամբ: Եթե այդ փորձերը հաջողությամբ պսակվեին, Վրաստանում ռազմաճակատի երկրորդ գիծ կբացվեր»,- տեղեկացրել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ նման իրավիճակում հարաբերությունների վերականգնման համար հատուկ ջանքեր են պահանջվում:
«Ես պարոն Շոլեին մտահոգություն չհայտնեցի Նյու Յորքում ուսանողական բողոքի ցույցը դաժանորեն ցրելու կապակցությամբ»,- եզրափակել է Կոբախիձեն:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին