Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովը հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին

Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովը հավանություն է տվել  «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին



Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը, երկրում շարունակվող բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին, երրորդ ընթերցմամբ պաշտպանել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։
«Հանձնաժողովի նիստը սկսվեց ժամը 9:00-ին  և ավարտվեց ուղիղ երկու րոպե անց: Մեզ՝ ընդդիմադիրներիս  մուտքը սահմանափակել էին: Փաստաթուղթը ստորագրվեց երկու րոպեի ընթացքում»,- երկուշաբթի՝ մայիսի 13-ին, ճեպազրույցում ասել է ընդդիմադիր պատգամավոր Եկատերինա Խերխեուլիձեն:
Օրինագիծը երրորդ ընթերցմամբ կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։ Վրաստանի իշխող կուսակցությունը մտադիր է օրենքը ուժի մեջ մտցնել մայիսի կեսերին: