Թբիլիսիում ոստիկանությունը սկսել է ցրել ցուցարարներին

Թբիլիսիում ոստիկանությունը սկսել է ցրել ցուցարարներին

Մայիսի 13-ի վաղ առավոտյան Թբիլիսիում ոստիկանությունը սկսել է ցրել խորհրդարանի շենքի մոտ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ ցույցը։ Դեպքի վայրում ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիայի 20 մասնակցի: Սոցցանցերում ցուցարարները հայտնել են, որ ոստիկանությունը պղպեղի սփրեյ է օգտագործում։ Պարբերաբար ուժայինների շարքն առաջ է շարժվում՝ ցուցարարներին ավելի հեռու մղելով Վրաստանի խորհրդարանի շենքից։
Այս ժամերին խորհրդարանի դիմաց շարունակվում է մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ հանրահավաքը։
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հայտարարել է, որ հատուկ նշանակության պետական ​​օբյեկտների խմբակային շրջափակման մասնակիցներին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում։ Նա նաև հավելել է, որ, ըստ նախարարության տվյալների, առաջիկա օրերին «հանրահավաքը բռնի և անօրինական բնույթ կկրի»։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին