Թուրքիայի և Հունաստանի ղեկավարները բանակցություններ են վարում դրական դինամիկան պահպանելու համար

Թուրքիայի և Հունաստանի ղեկավարները բանակցություններ են վարում դրական դինամիկան պահպանելու համար



Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մայիսի 13-ին, Անկարայում սկսել են բանակցությունները՝ նպատակ ունենալով պահպանել վերջին ամիսներին երկկողմ հարաբերություններում ձեռք բերված դրական դինամիկան, չնայած շարունակական խնդիրներին, հաղորդում է Reuters-ը:
«Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ի դաշնակիցներ են, միևնույն ժամանակ, ու պատմական թշնամիներ»,- գրել է գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ երկար ժամանակ նրանք հակասության մեջ են այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են ծովային սահմանները, Միջերկրական ծովի արևելյան էներգետիկ ռեսուրսները, Էգեյան ծովի վրայով թռիչքները և Կիպրոսի մի մասի օկուպացիան:
«Տարիներ շարունակ ձգվող լարվածությունից հետո, որն այս երկրներին հասցրեց հակամարտության եզրին, նրանք սկսել են բարձր մակարդակի քայլեր ձեռնարկել հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, հատկապես երբ երկու ղեկավարները անցյալ տարի վերընտրվեցին»,- գրում է Reuters-ը:
Էրդողանը հյուրընկալել է Միցոտակիսին Անկարայի նախագահական պալատում, հաղորդում է TRT պետական հեռուստաալիքը։ Այնուհետև նախատեսվում է նրանց համատեղ մամուլի ասուլիսը։