Իսպանիայի ձախակողմյան Podemos կուսակցությունը պահանջում է արգելել Իսրայելին մասնակցելու Փարիզի օլիմպիական խաղերին և կոչ է արել մյուս երկրներին բոյկոտել օլիմպիական խաղերը, եթե դա տեղի չունենա: Երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է կուսակցության խոսնակ Մարիա Թերեզա Պերեսը։
«Մենք դեմ ենք Իսրայելի մասնակցությանը օլիմպիական խաղերին: Միջազգային հանրությունն է, որ պետք է վետո կիրառի ցեղասպանություն իրականացնող պետության՝ Իսրայելի հանդեպ: Իսկ եթե դա տեղի չունենա, ապա ամենաճիշտ դիրքորոշումը կլինի օլիմպիական խաղերին չմասնակցելը՝ «այդ իմիջի լվացմանը»,- ընդգծել է քաղաքական ուժի ներկայացուցիչը։
Փարիզի ամառային օլիմպիական խաղերն անցկացվելու են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։