Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին մեկնարկել է երկու երկրների նախագահների՝ Էբրահիմ Ռայիսիի և Իլհամ Ալիևի հանդիպումը:
Իրանական Tasnim գործակալությունը հայտնում է, որ Արաքս գետի վրա երկու երկրների միջոցներով կառուցված Գիզ-Գալասի ամբարտակի բացման արարողությունից առաջ Ադրբեջանի և Իրանի ղեկավարները բանակցություններ են անցկացրել:
Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին