Սպիտակ տունը Ռայիսիի մահվան հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չի տեսնում

Սպիտակ տունը Ռայիսիի մահվան հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չի տեսնում



Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չեն տեսնում:
Ինչպես նշում է NBC News-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ուղղաթիռի կործանման մեջ հանցավոր գործողությունների ապացույցներ չկան։
Սպիտակ տունը ծիծաղելի է անվանել Իրանից հնչող մեղադրանքները, թե Վաշինգտոնն անուղղակիորեն ներգրավված է երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան մեջ։
Ըստ ISNA գործակալության, Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, թե Ռայիսիի կյանքը խլած աղետի մեղավորներից մեկն ԱՄՆ-ն է, որը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ, այդ թվում՝ ինքնաթիռների և ավիացիոն պահեստամասերի հանդեպ:
Նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան նաև հայտնել է, որ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո Վաշինգտոնն Իրանի հետ ԱՄՆ հարաբերություններում արմատական ​​փոփոխություններ չի ակնկալում։