Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Լատվիայի Սեյմի ղեկավար Դայգա Միերինյան։ Քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր, երկրների միջև գործակցության զարգացման հեռանկարը, միջազգային և տարածաշրջանային զարգացումները: Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու պատմական հեռանկար է ստեղծվել։
«Ներկայում շատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգը խթանելու համար, երկկողմ գործընթացի շրջանակում դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում»,- շեշտել է Ադրբեջանի նախագահը։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։