Ստոլտենբերգը կոչ է արել թույլ տալ Ուկրաինային՝ օտարերկրյա զենքն օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար

Ստոլտենբերգը կոչ է արել թույլ տալ Ուկրաինային՝ օտարերկրյա զենքն օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար



ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Ուկրաինային զենք մատակարարող դաշնակիցներին կոչ է արել վերացնել Ռուսաստանում ռազմական օբյեկտներին հարվածելու արգելքը:
Բրիտանական The Economist ամսագրի հետ հարցազրույցում նա նշել է, որ «Դա հատկապես արդիական է հիմա, «երբ Խարկովի տարածքում ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում, և Ուկրաինային այդ զենքերը Ռուսաստանի տարածքում օրինական ռազմական թիրախների դեմ օգտագործելու հնարավորությունից զրկելը դժվարացնում է նրա ինքնապաշտպանությունը»։
Միաժամանակ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին։
«Մեր նպատակն է աջակցել Կիևին, ինչը մենք անում ենք, բայց նաև ապահովել, որ դա չվերաճի լայնամասշտաբ հակամարտության»,- ասել է Ստոլտենբերգը։