Աշխատանքն է սկսել Իրանի նորընտիր խորհրդարանը

Աշխատանքն է սկսել Իրանի նորընտիր խորհրդարանը



Իրանի խորհրդարանի աշխատանքի մեկնարկի արարողությանը ներկա են եղել դատական իշխանության ղեկավարը, Թեհրանում տարբեր երկրների դեսպաններ,  խորհրդարանի տարբեր շրջանների նախագահներ, Հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայացուցիչը, Իրանի գործադիր իշխանության ղեկավարը, 13-րդ կառավարության նախարարներ։ Արարողության սկզբում խորհրդարանի նախագահող կազմը ստանձնել է ղեկավարությունը։
Իրանի Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորները երդվել են կատարել իրենց պարտականությունները։ Երկրի խորհրդարանի 12-րդ շրջանի աշխատանքի մեկնարկի կապակցությամբ հղած ուղերձում Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը շեշտել է, որ յուրաքանչյուր պատգամավոր Իրանի ժողովրդի ներկայացուցիչն է, իսկ դա նշանակում է, որ նրա պարտականությունն է ապահովել երկրի շահերը։ Այաթոլլա Խամենեին շեշտել է, որ պետք է  խուսափել ծայրահեղական նախագծերի վավերացումից։