ԵՄ դիվանագետները կքննարկեն Վրաստանի հարցը 27.05.2024 . Տարածաշրջան

ԵՄ դիվանագետները կքննարկեն Վրաստանի հարցը
		27.05.2024 . Տարածաշրջան


Երկուշաբթի Բրյուսելում Եվրամիության արտգործնախարարները հանդիպման ժամանակ, Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի խնդիրներից բացի կքննարկեն վիճահարույց օրենքի պատճառով Վրաստանում ստեղծված լարված իրավիճակը:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն մայիսի 24-ին լրագրողներին ասել էր, որ «Վրաստանի և Եվրամիության հարաբերությունների ապագան կախված է այդ երկրում վերջին զարգացումներից»։

«Երկուշաբթի արտգործնախարարները կքննարկեն Վրաստանի թեման՝ հաշվի առնելով վերջին կարևոր զարգացումները, մասնավորապես՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հետ կապված»,- ասել է խոսնակը։

Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ «սա կլինի առաջին դեպքը, երբ նախարարները կգնահատեն Վրաստանում տիրող իրավիճակը»։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին