Թուրքիայում ձերբակալել են Հաքարի քաղաքի ընտրված քաղաքապետին՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամակցության մեղադրանքով

Թուրքիայի Հաքարի քաղաքի ընտրված քաղաքապետ Մեհմեթ Սադըք Աքըշը ձերբակալվել է Վան քաղաքում։ Նա մեղադրվում է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանն անդամակցելու, Թուրքիայի հարավում գործող ահաբեկչական խմբավորումների հետ ենթադրյալ կապերի համար:

 

«Թուրքիայում 2024 թվականի մարտին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունում երկրի հարավ-արևելքում գտնվող Հաքարիի քաղաքապետի պաշտոնում ընտրված Մեհմեթ Սիդըք Աքըշը հեռացվել է պաշտոնից և ձերբակալվել Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի գործի հետաքննության շրջանակում»,- ասված է Թուրքիայի ՆԳՆ հաղորդագրության մեջ:

 

Նրա լիազորությունները ժամանակավորապես ստանձնել է Հաքարի նահանգի նահանգապետը։

 

Ձերբակալված քաղաքապետն էթնիկ քուրդ է և ընտրությանը ներկայացրել է Կանաչների ձախ կուսակցությունը։ Իշխանությունները խստիվ արգելել են քրդամետ կուսակցության տեղական կազմակերպության գործունեությունը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին