Կարանտինայի գոտուց Ախալցխայի բժշկական կենտրոն տեղափոխվածի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Կարանտինայի գոտուց Ախալցխայի բժշկական կենտրոն տեղափոխվածի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Ախալցխայում կորոնավիրուսային վարակ է հաստատվել մեկ անձի մոտ, ով գտնվում էր կարանտինային գոտում։

Ըստ կլինիկայի տնօրեն Գիորգի Բարմիձեի հիվանդությունը քաղաքացու մոտ հաստատվել է մայիսի 28-ին, նա  արտասահմանում շրջագայելու պատմություն ունի։ Վարակակիրը տեղացի չէ։

Հիշեցնենք, որ նախկինում եւս Ախալցխայի «Իմեդի»  բժշկական կենտրոնում կորոնավիրուսի չորս հաստատված դեպք էր գրանցվել։ Բոլոր դեպքերը եւս կարանտինային գոտուց էին։