Մերձավոր Արևելքում լարվածությունը պահպանվում է, իսրայելական բանակը շարունակում է զորաշարժերը Գազայի կենտրոնում, պայթյուններ են լսվել հարավային Ռաֆահ քաղաքում:
Իսրայելը և Լիբանանի սահմանին ևս լարված է: ՑԱՀԱԼ-ը և «Հեզբոլլահը» հայտնում են փոխադարձ հարվածների մասին:
ԱՄՆ հատուկ բանագնացն Իսրայել և Լիբանան այցելություններից հետո հայտարարել է, որ Վաշինգտոնը ջանքեր է գործադրում՝ թույլ չտալու, որ իրավիճակն ավելի սրվի: «ԱՄՆ նախագահը ցանկանում է խուսափել ավելի լայնածավալ պատերազմից, հակամարտության դադարեցումը բխում է բոլորի շահերից»,- նշել է Ամոս Հոխշտեյնը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարն էլ նախազգուշացրել է, որ մտահոգիչ է իրավիճակը նաև Հորդանան գետի արևմտյան ափին: Նա մտահոգություն է հայտնել, որ բախումների հետևանքով տասնյակ քաղաքացիական անձինք են զոհվել: