ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցում է Ուկրաինային՝ հիմք ընդունելով սեփական անվտանգային շահերը:
«Մենք պետք է հասկանանք, որ Ուկրաինային օգնությունը բարեգործություն չէ։ Մենք օգնում ենք Ուկրաինային, քանի որ դա առաջին հերթին համապատասխանում է մեր անվտանգության շահերին»,- նշել է Ստոլտենբերգը։
Նա նաև անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հյուսիսային Կորեա այցին, նշել՝ դա ՆԱՏՕ-ի համար ընդգծում է անվտանգության գլոբալ բնույթը և Ասիայի պետությունների հետ գործընկերության կարևորությունը։