Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի գլխավոր տնօրեն Իվան Տիմոֆեևը հայտնել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը քննարկում են գործարքներում ազգային արժույթներին անցնելու հարցը։
Նա մտահոգություն է հայտնել, որ Մոսկվայի բորսայի դեմ արևմտյան պատժամիջոցների ֆոնին հաշվարկների հետ կապված խնդիրներ են առաջացել: Տիմոֆեևի խոսքով՝ այժմ ռուսական շուկային հարմարեցված բանկեր են անհրաժեշտ։
«Դա բխում է Ադրբեջանի շահերից, քանի որ կհեշտացնի ռուս զբոսաշրջիկների և ձեռներեցների հոսքը»,- նշել է պաշտոնյան:
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին