Ռուսաստանը դատապարտել Է Սերբիայի դիրքորոշումը երրորդ երկրներին զենք վաճառելու հարցում

Ռուսաստանը դատապարտել Է Սերբիայի դիրքորոշումը երրորդ երկրներին զենք վաճառելու հարցում



Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը դատապարտել է Սերբիայի դիրքորոշումը երրորդ երկրներին զենք վաճառելու վերաբերյալ:
Ավելի վաղ Սերբիայի վարչապետ Միլոշ Վուկչևիչը հայտարարել էր, որ սերբական ընկերություններին արգելված չէ զինամթերք վաճառել երրորդ երկրներին: «Ես չեմ ցանկանում արգելել ընկերություններին վաճառել մեր արկերը Իսպանիային, Չեխիային, ԱՄՆ-ին, Ադրբեջանին, ԱՄԷ-ին, քանի որ դա արգելված չէ»,- նշել է նա և ընդգծել, որ «անբարոյականություն չէ արտադրել արկեր, որոնք օգտագործվում են այնտեղ, որտեղ պատերազմ է ընթանում»։
Ռուսական կողմը, սակայն, դա անբարոյականություն է համարում: «Ես չեմ հավատում, որ սերբերը չգիտեն, թե ուր է գնում այդ սպառազինությունը։ Իհարկե, նրանք հասկանում են, որ իրենց վաճառած զինամթերքը հասնում է Ուկրաինա։ Դա ինձ զարմացնում և հիասթափեցնում է, քանի որ սերբերը մեր եղբայրներն են»,- նշել է Ջաբարովը և հավելել.
«Մենք այս թեմայով աղմուկ չենք բարձրացնի։ Սերբերը պետք է հասկանան, որ որքան էլ փորձեն դուր գալ արևմտյան երկրներին, միևնույն է, Եվրամիության համար նրանք օտար են լինելու»:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հավաստիացրել է, որ երկիրը զբաղվում է սպառազինության արտադրությամբ և արտահանմամբ՝ գործող պայմանագրերի համաձայն և չի պատրաստվում արդարանալ նման գործողությունների համար: