Ախալցխայի մի շարք հայկական գյուղերի ֆերմերներ բողոքում են իրենց արոտավայրերում այլ շրջաններից ոչխար բերելու առնչությամբ

Ախալցխայի մի շարք հայկական գյուղերի ֆերմերներ բողոքում են իրենց արոտավայրերում այլ շրջաններից ոչխար բերելու առնչությամբ

Ախալցխայի 13 գյուղերի բնակիչները ստիպված օգնություն են խնդրում մարզային և քաղաքային իշխանություններից այն բանից հետո, ինչ Մառնեուլիի շրջանի ֆերմերները իրենց ոչխարներին բերել են իրենց արոտավայր: Տվյալ գյուղերի շարքում են հայկական Ծղալթբիլան, Մեծ եւ Փոքր Պամաճները, Ծուղրութը, Չեչերեկը, Ծինուբանը եւ այլն։

Գյուղացիների խոսքերով` այն տարածքը, որը որպես արոտավայր էր օգտագործվում իրենց գյուղերի կողմից, ավերվել է այլ մարզերից բերված այսպես կոչված թուշերի եւ ադրբեջանցիների ոչխարների եւ անասունների պատճառով: Տեղացիները ասում են, որ մոտ երեք շաբաթ առաջ նախ բերվել են խոշոր եղջերավոր անասուններ, ապա ` 12 000 ոչխար:

Գյուղացիներն նաեւ բողոքում են, որ ձմռանը չեն կարողանա ցորեն հավաքել: Բացի այդ, հոտը վնասել է գյուղերում խմելու ջրի համակարգը:

Այս խնդիրների առնչությամբ այսօր մոտ 60 տեղացի ֆերմերներ եւ գյուղերի բնակիչներ հավաքվել էին Սամցխե-Ջավախքի մարզպետարանի մոտ հանդիպում պահանճելով նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլու հետ։ Մարզպետը արդեն տեղեկացվել է խնդրին եւ խոստացել համապատասխան աշխատանք  տանել ստեղծված խնդրի կարգավորման վերաբերյալ։